«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Ամբերդ» պատմամշակութային արգելոցը դեկտեմբերի
1-ից փակ կլինի այցելուների համար։ Պատճառը եղանակային պայմաններն են։
Հայցում ենք մեր բոլոր այցելուների ներողությունը։ Արգելոցի վերաբացման ամսաթվի մասին ապագայում կհայտնենք։