Դեկտեմբեր ամսվա տոնական և հիշատակի օրերը

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:

Իրավբան.net-ը հայտնում է դեկտեմբեր ամսվա տոնական օրերի մասին։

Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին: 

Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր՝ նշվում է դեկտեմբերի 9-ին:

Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից, որը ոչ աշխատանքային է:

Նշենք նաև, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։

Հրամանի համաձայն, ձմեռային արձակուրդների օրերը․

Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։

Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։

3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 9-ը ներառյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել