Հայաստանի ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր լինել չեն կարող. Անդրանիկ Քոչարյան

«Հայաստանի ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր լինել չեն կարող»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով՝ Իշխանասարի հատվածից ադրբեջանական զինված ուժերի դուրս գալու լուրերին, նա նշեց, որ չի պատասխանի այդ հարցերին:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև մեկնաբանեց օրեր առաջ Սյունիքի մարզպետի հայտատարությանը. «Սանասարի հատվածում մենք 3 անգամ պոստերն առաջ ենք տվել, հետո Ռուսաստանի Դաշնությունի չի համաձայնվել. մենք պետք է զբաղեցնեինք մեր Խորհրդային միության սահմանները: Հանձնաժողով է եղել, բանակցել են Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, բայց չեն համաձայնվել», նշելով, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի փուլ է և կարելի է շատ հանգիստ, առանց իրար վրա կրակելու լուծել խնդիրները:

«Սյունիքի մարզպետի ասածները երևի դա էր, լարվածության դրսևորումները չեզոքացնելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել