«Երեկ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարեց և ասաց՝ դեռևս քննարկվում է Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի տեղադրման հարցը: Հասկանալով հարցի նրբությունները, այդ թվում էմոցիոնալ որոշ նրբություններ, ցանկանում եմ ասել, որ միջոցառումները, որոնք կազմակերպվում են, երեխաների համար են»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, աագանու նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա նշեց, որ իր խմբակցությունը ևս կիսում է իր տեսակետը և հավելեց, որ ճիշտ կլինի տեղադրել տոնածառը:
«Եթե նույնիսկ լինեն այլ քաղաքական շահարկումներ ուղված քաղաքային իշխանությանը, այդ որոշման հետ կապված, մենք այս առումով էլ մեր կարծիքը կարտահայտենք»,-ասաց նա: