Ո՞վ է այդ «անբարոյական» ստորագրություն դնողը. Անի Խաչատրյանը՝ փոխքաղաքապետին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ավագանու նիստի ժամանակ ասաց, որ հրատապության խնդիր ունեցող հարց պետք է բարձրացնի: Նա մասնավորապես նշեց, որ քաղաքապետարանում միաձայն որոշում է կայացվել և թույլ է տրվել Տիգրան Մեծ 53 հասցեում գտնվող լողովազանը, որը քաղաքացիների հանգստի վայրն է, քանդել:

«Ուզում եմ իմանալ, ո՞վ է տվել քանդման թույլտվություն: Արդյո՞ք համայնքային տարածքը, գույքը վերացնելու համար պետք չէր ավագանու համաձայնություն, քաղաքացիների համաձայնությունն այստեղ չի գործում: Ո՞վ է իրեն իրավունք տվել Երևանի ամենագեղեցիկ լողավազաններից մեկի քանդման թույլտվությունը տալ: Տիգրան Մեծ 53-ի բակը վերացնելու ու երևի «պիվնոյներ» ու «վետերոկներ» սարքելու այդ որոշումը ո՞վ է կայացրել, ո՞վ է այդ «անբարոյական ստորագրություն» դնողը»,-ասաց նա:

Արձագանքելով՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ իր կարծիքով տարբեր հիմնավորումներ կա և դա օրակարգի հետ կապ չունի:

«Պարզ է, դե չունեք պատասխան, որովհետև քաղաքաը քանդում եք՝ վերածելով «պիվնոյների»: Դա էլ գիտենք, որ ապագայում «պիվնոյի» է վերածվում Տիգրան Մեծ 53-ի բակը»,-նշեց Անի Խաչատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել