Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մեկնարկել է Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Այն վարում է առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանում չէ:
Նշենք, որ Մարությանը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը պաշտոնական այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ, երկու քաղաքների միջև կստորագրվի 2021-2025թթ. համագործակցության «ճանապարհային քարտեզ»: Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև Սանկտ Պետերբուրգի քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ: