Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել: Նիստում կրկին քննարկվում է փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 14-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Ընդդիմության ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը:
Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հաջորդ անգամ ներկայացուցչին ներկայացնողը ներկա լինի, քանի որ լուրջ հարցեր ունեն: