Twitter-ը կորցնում է իր հիմնադիր հորը. 45-ամյա Ջեք Դորսին հեռանում է գլխավոր տնօրենի պաշտոնից։ Իսկ գարնանը նա կլքի ընկերության տնօրենների խորհուրդը։ Փոխարենը այժմ կկառավարի գլխավոր տեխնիկական տնօրեն Պարագ Ագրավալը: Նա կսկսի ռեբրենդինգ. Իսկ արդյոք Դորսին կգնի Facebook-ի տիրույթը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալու որոշումը նրա համար հեշտ չի եղել, ասել է Դորսին, բայց նա ուրախ է հեռանալ պաշտոնից: Նա նկատել է, որ ղեկավարներից քչերն են առաջնահերթում ընկերության շահերը իրենց շահերից։ Ջեքը վստահություն է հայտնել, որ դա ճիշտ քայլ է։
Պարագ Ագրավալը, ով այժմ ղեկավարելու է Twitter-ը, դեռևս այնտեղ աշխատել է որպես CTO: Ի՞նչ բիզնես մոդելի փոփոխություններ է նա պատրաստ կատարել: Ի՞նչ նորություն կա ծառայության մեջ: Իսկ գուցե նա կնախաձեռնի անվանափոխություն և ամբողջական ռեբրենդինգ։ Բայց ինքը՝ Ագրավալը, դեռ հրապարակայնորեն նման բան չի արտահայտել։
Կադրերի վերադասավորումներն ուժի մեջ կմտնեն անմիջապես, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Դորսին Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2006-2008 թվականներին և վերադարձել 2015 թվականին: Հենց նրա օրոք եղան աղմկահարույց սկանդալներ՝ թոփ աքաունթների արգելափակման, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնիների պրոֆիլների կոտրման, ինչպես նաև ֆունկցիոնալության հաճախակի խիստ երկարաժամկետ «անկումների» հետ կապված։
Ի՞նչ է պատրաստվում Դորսին: Հայտնի է, որ երկու ամիս առաջ նա հետաքրքրվել է ծառայություններից մեկում Facebook-ի տիրույթի վաճառքի մասին տեղեկություններով։ «Ի՞նչ է գինը»: – գրել է այն ժամանակ։