Մադրիդի Գրեգորիո Մարանյոն համալսարանական հիվանդանոցից հայտնում են, որ Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային նոր «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։
«Մադրիդի Գրեգորիո Մարանյոնա հիվանդանոցի մանրէաբանական ծառայությունը հայտարարել է Իսպանիայում «օմիկրոն» շտամի առաջին հաստատման մասին: Խոսքը Հարավային Աֆրիկայից ժամանած ճանապարհորդների մասին է», – ասվում է հիվանդանոցից։
Նշվում է, որ «հիվանդի ինքնազգացողությունը լավ է»։