Ստամբուլում փոթորկից զոհերի թիվը հասել է չորսի, վիրավորվել՝ 19-ը, հայտնել է քաղաքի նահանգապետի վարչակազմը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ տանիքի փլուզման հետևանքով երկու բնակիչ է զոհվել, ինը վիրավոր են։
«Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչության տվյալներով՝ Ստամբուլում սկսված ուժեղ քամու հետևանքով չորս մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել, որոնցից երեքի վիճակը ծանր է», – հայտնել են իշխանությունները։
Աղետը քանդել է 33 տան տանիք, տապալել 192 ծառ, 52 լուսացույց։ Բացի այդ, վնասվել են մի քանի տասնյակ մեքենաներ։
Թուրքիայի առափնյա պահպանությունը հայտնել է Բոսֆորի ափով նավերի երթևեկությունը քամու պատճառով դադարեցնելու մասին։ Նույն պատճառով «Թուրքական ավիաուղիների» վեց ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում, դրանք ուղղորդվել են դեպի Անկարա և Իզմիր։
Տեսանյութն՝ այստեղ։