Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք Հանրապետության Հրապարակում։
Բոլորդ լսել եք երեկվա հանդիպման բաց մասը և այն արդեն իսկ խնդրահարույց է։ Չեմ խոսում կուլիսային քննարկման նմասին, որտեղ բանավոր պայմանավորվածություններ են, որոնք ակնհայտ էր Պուտինի ամփոփիչ խոսքում։
Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, սակայն խոսվեց միջանցքի մասին։ Սա բանավոր պայմանավորվածությամբ մեր ուշադրությունը շեղելու գործընթաց է»։