Ալիևն ինչ ասաց, Փաշինյանն ինչպես թարս նայեց, Պուտինն ինչպես գրկախառնվեց, իրենց գործն է. Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոչ մի կերպ չեմ հասկանում ամուլ հանդիպումից հետո մեր հանրության մի մասի հրճվանքն ու մյուս մասի ապատիան։

Քանի որ այդ ֆորմատից ոչ մի դրական ակնկալիք չունեմ, ամեն դեպքում, այդ ոչինչ չասող հայտարարությունից ավելի ինձ հետաքրքիր է, թե ինչպես ենք մենք մեր խնդիրների հետ առերեսվելու, ատելության մեծ չափաբաժնից ինչպես ենք ազատվելու, թե չէ Ալիևն ինչ ասաց, Փաշինյանն ինչպես թարս նայեց, Պուտինն ինչպես գրկախառնվեց, իրենց գործն է։

Այս ձախորդ օրերն էլ կանցնեն կգնան, միայն թե իրար վիրավորելուց մտածեք, որ ամենայն հավանականությամբ մեր խնդիրները զենքով, թե այլ կերպ լուծելուց իրար հետ ենք անելու, ուրիշը մեր փոխարեն չի անելու։

Միգուցե դժվարությամբ, բայց մեր պետության համար լույսը բացվելու է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել