«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մեկնաբանել է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի այսօր ստորագրված փաստաթուղթը՝ ասելով․
«Հայտարարություն է ատորագրվել, որի 2 դրույթի զուտ մեկնաբանությունը ինձ տվել է հիմքեր՝ կարծելու, որ ես ասեմէ եթե այս դրույթներն իրագործվեն և եթե այս հայտարարությունն իրագործվի, նշանակում է, որ ռազմագերիներին պետք է վերադարձնեն և դա նշանակում է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք համարվում են ՀՀ սուվերեն տարածքներ։
Այս իմաստով կան բազմաթիվ մեկնաբանություններ, թե որ կետում է գրված, ոնց եք ենթարդրում, ոչ մի նման բան էլ չկա։ Ես զարմանում եմ, որ մեր տրամադրությունները երկրի ներսում այսպիսին են։ Որևէ տեղ չի ասվել, չի ասվում, որ Հայաստանը միջանց ք է տրամադրում դրբեջանին․ տարբեր ձևակերպումներ կան՝ ճանապարհ, հաղորդակցություն, կոմունիկացիա, բայց Ադրբեջանը բոլոր հարթակներում ասում է՝ մեզ միջանց պիտի տան։ Հիմա հայտարարություն է ստորագրվել, որտեղ գրված է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության պարտականությունները պիտի կատարվեն, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ գրված է, որ ռազմագերիներով և պահվող այլ անձանցով պետք է փոխանակվեն։
Ես դրա հիման վրա ասում եմ, որ պետք է ռազմագերիներին վերադարձնեն, մեկ էլ տեսնում եմ, որ բոլորը մեկնաբանում են՝ չէ, նման բան չկա։ Ո՞նց է լինում, որ ադրբեջանցիները ցանկացած փաստաթուղթ իրանց ուզած ձևով են մեկնաբանում և իրանց ուզած բառերն են օգտագործում, մենք ակնհայտ է, հստակ է, որ այդպես է, որովհետև այս փաստաթուղթը հղում է տալիս նոյեմբերի 9-ի պարտավորությանը՝ ռազմագերիներին վերադարձնելուն, և մի 1000 հոգի ասում է՝ չէ, նման բան ոնց կարող է լինել։
Ես զարմանում եմ, թե հայ մարդիկ ոնց կարող են նման ձևով մեկնաբանել։ Ադրբեջանցիները կարող են այս տեքստն այդպես մեկնաբանել, բայց հայերը ո՞նց են այդ տեքստն այդպես մեկնաբանում»։
Մանարամսները՝ տեսանյութում։