Թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին․ քննարկում է տեղի ունեցել․ Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ:

Քննարկմանը ներկա էին ՊԵԿ-ի եւ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:

Մտքեր ենք փոխանակել թուրքական ապրանքների ներկրման արգելքի տնտեսական ազդեցության եւ արգելքի ժամկետը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Հիշեցնեմ, որ արգելքի Ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Այն երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռեւս շարունակվում են»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել