Կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:
Իրավաբան․net-ը ներկայացնում է Էդվարդ Հովհաննիսյանի կենսագրությունը։
Կրթություն
1990-2000թթ. – Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոց, Արմավիրի վարժարան
2000-2004թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` բակալավրի աստիճան
2004-2006թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ` մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն
2009-2010թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի ՏՀՏ իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
2010-2013թթ. – ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննիչ
2013-2014թթ. – ՊԵԿ հետաքննության վարչության հատուկ հանձնարարությունների բաժնում ավագ հարկային տեսուչ
2014թ. – ՊԵԿ քննչական վարչության 1-ին բաժնի քննիչ
2017թ. – ՊԵԿ քննչական վարչության 1-ին բաժնի ՀԿԳ քննիչ
2017թ. – ՊԵԿ քննչական վարչության 2-րդ բաժնի ՀԿԳ քննիչ բաժնի պետի տեղակալ
2018թ. – հունիսից ՊԵԿ քննչական վարչության պետ
2019 թվականի փետրվարի 14-ից ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ
2019 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ
2020թ․ հունիսի 5-ին նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահ
2021թ․ օգոստոսի 3-ին ազատվել է ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնից
2021թ․ նոյեմբերի 26-ին նշանակվել է Արմավիրի մարզպետ
Այլ տվյալներ
2012թ.-Փաստաբանների որոկավորման քննության մասնակից` ստացել է փաստաբանի արտոնագիր
ՈՒնի ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: