ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում 2 խախտում է հայտնաբերել

Այսօր՝ նոյեմբերի 26-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։

Այս մասին տեղեկանում ենք քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարող 28 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 2 դեպք, որոնց հիմքով կազմվել են արձանագրություններ:

Տեսչական մարմինը հանրային տրանսպորտը կվերահսկի նաև առաջիկա շաբաթ օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել