ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առաջիկայում ԱԺ-ում քննարկվելիք Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները ծավալուն են։ Փորձեմ առանձին գրառումներով անդրադառնալ կարևոր կետերին։
Սկսենք դպրոց ընդունվելու սկզբունքներից։ Ինչպես գիտեք, դպրոց ընդունվելիս գործող օրենքով տրված է առաջնահերթություն տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցող կամ տվյալ դպրոցի աշխատակցի երեխաներին։
Օրենքի փոփոխությամբ դպրոց ընդունելության առաջնահերթություն ենք նախատեսում նաև.
–տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին,
-Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին, որոնց թվում հատկապես հաճախ են հանդիպում զինվորական ծառայողները»։