Պատվաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա. Անահիտ Ավանեսյան

Կառավարության նոյեմբերի 25-ի նիստի ժամանակ, օրակարգային հարցերից դուրս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարարից հետաքրքրվեց կորոնավիրուսային իրավիճակի մասին։

Նա նաև հետաքրքրվեց, թե արդյոք փարատվել են վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութերի ազդեցության հետ կապված մտահոգությունները:

Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ դրանք ապատեղեկատվական, մանիպուլյատիվ բամբասանքներ են. «Օրինակ, Մեծ Բրիտանիայում իրականացված մեծաթիվ վիճակագրական տվյալների հիմքով հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա: Հակառակը՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, սա ևս գիտական փաստված հոդվածներում հրապարակված տեղեկատվություն է, որ COVID-19 հիվանդությունը, վարակը և դրա ընթացքը կարող է ուղիղ կապ ունենալ մարդու, ընդհանուր առմամբ, առողջական վիճակի վրա, այդ թվում՝ նաև վերարտադրողական առողջության վրա: Այսինքն՝ ճիշտ հակառակ փաստված իրականությունը մենք ունենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել