Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են.
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:
Նոյեմբերի 27-30-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Նոյեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով։
