Արմավիրի մարզում շչակներ են գործարկվելու. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզում անցկացվելու է «ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու են Մեծամոր քաղաքի, Արշալույս, Ակնալիճ, Մայիսյան և Ֆերիկ համայնքների շչակները:

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել