Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից (նույն նյութից)։
Այս մասին հայտնում են Ջերմուկի քաղաքապետարանից։
Նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։