«Հիմա հարց՝ պարո՛ն Փաշինյան, ուրիշ գործ չունի՞ անելու ԱԱԾ-ն»․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ գիշեր ժամը 2-ին Apple-ի threat-notifications մեյլով ստացա հաղորդագրություն այն մասին, որ հարձակում են իրականացնում հեռախոսիս վրա։

Հիմա հարց՝ պարո՛ն Փաշինյան, ուրիշ գործ չունի՞ անելու ԱԱԾ-ն։

Միգուցե մտածեք, թե այս խայտառակ վիճակից ո՞նց ենք դուրս գալիս, անվտանգային միջավայրն ինչպե՞ս ենք կարգի բերում, 5-րդ շարասյան կողմից եկող հնարավոր վտանգներն ինչպե՞ս եք կանխարգելում։

Եթե հեռախոսիս մեջ կոնկրետ հետաքրքրող ինֆորմացիա կա, ուղիղ ասեք, խոստանում եմ տրամադրել, թե չէ՝ բան ու գործ թողած թիթեռ նկարելն ԱԱԾ-ի գործը չէ։

Հ.Գ. Զավեշտալի է, որ ԱԱԾ նախկին սպաների միությունը դատապարտում է մարդու իրավունքները ոտնահարող գաղտնալսման փորձերը, ինչպես կասեր ձեր իմաստուն կոլեգան՝ իյա, իրո՞ք»։

Возможно, это изображение (текст)
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել