«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վանաձորը միացավ «Ազատագրական շարժմանը»։ Այսօր երեկոյան Հայքի հրապարակում կայացավ փոքրաքանակ հավաք ի զորակցություն Երևանում ընթացող խաղաղ հավաքների։
Վաղը ժամը 12․00 հավաքվելու ենք Վանաձորի պետական համալսարանի մուտքի մոտ, որպեսզի իրազեկման երթ իրականացնենք իսկ երեկոյան՝ 17․30-ին՝ նորից Հայքի հրապարակում կհավաքվենք։ Ս
իրելի լոռեցիներ, սիրելի վանաձորցիներ, խնդրում եմ միացեք, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ իսկապես վտանգված է, միացեք»։