Երևի թե ժամանակն է դասընթացների շարք սկսել Փաշինյանի մանիպուլյատիվ  տեխնոլոգիաների մասին․ ԵՊՀ դասախոս

«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մայիսի 20-ը։ Կառավարության մայիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալը՝ այդ փաստաթուղթը ոչ թե 99․9 տոկոսով, այլ 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պետական շահերին, իսկ երեկվա ասուլիսում հայտարարեց՝ եթե ասում ենք, որ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, դա չի նշանակում, որ առաջարկը 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին։ Լրագրողի ճշտող հարցին պատասխանեց, որ այս և նախորդ փաստաթղթերի միջև շատ չէ տարբերությունը։ Եթե նա ասում է, որ 100 տոկոսով չի համապատասխանում, կարո՞ղ են եզրակացնել, որ մենք դեռ զիջելու բաներ ունենք, իսկ մենք այսքանից հետո ի՞նչ ունենք զիջելու այլևս»,-այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հավաքի ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի դասախոս, «Ազատագրական շարժման» մասնակից Մենուա Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը հիշում է, որ 26 տարի շարունակ, երբ Հայաստանը պատրաստ էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ բացել կոմունիկացիա, այդ ժամանակ Արցախի Հանրապետության տարածքը 12․000 կմ քառակուսի էր և ՀՀ-ի հետ ուներ երկար սահման։

«Այսօր Արցախի Հանրապետությունը Հայաստանի հետ կապող նեղ միջանցքը բազմաթիվ անցակետերով է անցնում։ Փաշինյանը հանրության աչքերին փորձում էր թոզ փչել՝ իբրև մեր կողմից բարձրացրած պահանջը լուրջ չէ, անհիմն է։ Նա ստեղծում է պատրանք՝ իբրև թե փակում է մեր օրակարգը։ Այժմ ուզում եմ հասկանանք, թե ինչ մոլորեցնող հնարքների է դիմում նա։ Մեջբերեմ նրա խոսքերը՝ վերջին շրջանում իմիջիայլոց հարց է բարձրացվում, թե ինչ փաստաթուղթ է դրված սեղանին դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, փորձ է արվում ցույց տալ, թե դա հակասում է Հայաստանի շահերին։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված պայմանավորվածությունը, որը կլինի, թե չի լինի, դա կերևա առաջիկայում, դա հենց այն մասին է, որ մենք սկսենք դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները, դուք բան հասկացա՞ք ժողովուրդ։

Երևի թե ժամանակն է դասընթացների շարք սկսել Փաշինյանի մանիպուլյատիվ  տեխնոլոգիաների մասին, այն կօգնի մեզ, մեր երիտասարդներին, հատկապես»,-ասաց ԵՊՀ դասախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել