Կառավարության գրավոր քվեարկության հարցեր բաժնում նախագիծ է հրապարակվել, որով պաշտոնանկություն է նախատեսվում։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համբարձում Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,-նշված է նախագծում։