ՃՈ էլեկտրոնային հասցեն անհասանելի է լինելու ներկայացվող դիմումների, գանգատների (բողոքների) կամ հարցումների համար

Ոստիկանությունից հայտնում են․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» գործարկման պահանջները՝ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29-ից ձեր կողմից ճանապարհային ոստիկանություն ներկայացվող դիմումները, գանգատները (բողոքները) կամ հարցումները էլեկտրոնային եղանակով ճանապարհային ոստիկանություն կարող են ներկայացվել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (e-request.am կայքի) միջոցով։

Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29-ից ճանապարհային ոստիկանություն [email protected] էլեկտրոնային հասցեն անհասանելի է լինելու ներկայացվող դիմումների, գանգատների (բողոքների) կամ հարցումների համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել