Նիկոլ Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի մասին

Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք իշխանության գալուց հետ չի ցանկացել վերադարձնել Վանո Սիրադեղյանին, և ճի՞շտ են այն լուրերը, թե պայմաններ է առաջ քաշել, այդ թվում՝ 90-ականների դեպքերի մասին մանրամասն տեղեկություն, և ինչու՞ ավելի քան մեկ ամիս անց նրա աճյունը Հայաստանում չէ։

«Իհարկե, չէր կարող այնպիսի բան լիներ, որ ես ինչ-որ պայման առաջ քաշեի։ Ընդհանրապես, այդ հարցազրույցից հետո (խմբ․ Վանո Սիրադեղյանի վերջին հարցազրույցը, որ տվել է Նիկոլ Փաշինյանին) ես նրա հետ ոչ մի հաղորդակցություն չեմ ունեցել, և բնականաբար, ինքս իմ մեջ մտածել եմ, չեմ կարող աել՝ երբևէ արտահայտվել եմ, թե՝ չէ, որպես մարդ, որ նաև եղել է ընդհատակում և ընդհատակից դուրս է եկել և հանձնվել իրավապահներին, ես միշտ համարել եմ, որ 2018-ից հետո կարող էր նաև այդպիսի քայլ լիներ, որովհետև որոշակի օբյեկտիվ դատավարության պայմաններ կարող էին լինել, գոյույություն ունենալ»,- ասավ վարչապետը։

Փաշինյանը հաստատեց այն փաստը, որ Վանո Սիրադեղյանին ճանաչել է, որոշակի հարաբերություններ է ունեցել, բայց նշեց, որ վարչապետի կարգավիճակում երբևէ որևէ պարագայում աշխատում է իր անձնական համակրանքներն ու հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել