«Անկլավների հարց գիտենք, որ Ադրբեջանը հետապնդում է, նույնիսկ նոյեմբերի 9-ին փորձ է արվել վերադարձ կատարել այդ հարցին, ես դրա մասին խոսել եմ։ Բայց ասյտեղ էլ մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք պետք է հասկանանք, որ այդ քարտեզի վրա անկլավ նկարած է, ի վերջո, ի՞նչ իրավական հիմք ունի, իրավական հիմք ունի՞, թե՝ չունի։ Թե՞ դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու կոլխոզների որոշում, որ մենք, ասենք, այս մի կոլխոզը այս տարածքից նվիրում է եղբայրական Ադրբեջանին և այլն։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի։ Ես չեմ ուզում ավելի հեռուն գնացող հայտարարություններ անել, որովհետև այս բոլոր հարցերը հենց դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում պետք է քննարկվեն»,- այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ն պետք է իրավական հիմքերը հասկանա, այդ անկլավը քարտեզի վրա նկարած նկա՞ր է, թե իրավական հիմք ունի։
«Այս հարցերը պետք է լրջորեն դիտարկվեն և լրջորեն դիտարկել ենք։ Պարզապես մենք չենք ուզում որևէ քաղաքական ճնշման ներքո Հայաստանի համարք քաղաքական կարևոր խաղաքարտեր բացել»,- ասաց նա։