ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցերին, ասաց․
Պետք ՝ արձանագրել հետևյալը, որ ես կարծում եմ՝ ի վերջո, Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական և արտքաին քաղաքականության քննության քբբարկման կարևոր առարկաներից մեկը պետք է լինի, որովհետև պիտի ասեմ, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն՝ ՀՀ-ի նկատմամբ։ Եվ կարծում եմ, որ այս թեման այլևս պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում։
Նա արձանագրեց, որ միջազգային հանրության անդամը պետք է որոշակի չափեր ունենա, և միջազգաին հանրությունը այդ չափերին պետք է հստակ հետևի, հակառակ դեպքում՝ միջազգաին հարաբերությունների քայքայման գործընթաց է տեղի ունենալու։
«Ադրբեջանը ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում։ Ի՞նչ է նշանակում «Զանգեզուրի միջանցք», ի՞նչ է նշանակում «Արևելյան Զանգեզուր»․ այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում և ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ է նշանակում միջանցքային տրամաբանություն։ Մենք նախկինում և հիմա հայտարարել ենք և հայտարարում ենք, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու, ինչը որևէ կերպ չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից։ Կներեք, ես չեմ կարող թաքցնել, և ուղիղ պիտի ասեմ, որ ընդհակառակը, Հայաստանն է գուցե ավելի շահագրգիռ, որ տարածշրջանային կոմունիկացիաները բացվեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։