Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ֆեյքերի ու պարապ «դիվանագետների» համար խրախճանքի օր էր։ Ազատ հայհոյում էին բոլորին, որոնք դուրս են եկել փողոց ու պահանջում են տեր կանգնել զինվորին, երկրին ու պետության անվտանգությանը։ Չէ՜, չեմ սրտնեղում, ես ձեզ վաղուց ծանոթ եմ։ Ձեր համար հայրենիք չկա, հայրենիքը այնտեղ է, որտեղ կուշտ կուտեք։
Կոչով ու խնդրանքով դիմում են ամեն մի գիտակից քաղաքացու, եթե այսօր քո երկրի հանդեպ անտարբեր ես, վաղը երկիր չես ունենալու…
Նաև քո ձեռքում է երկրի փրկությունը, ուստի միացի՛ր վերանձնային, վերկուսակցական, վերիշխանական ակցիային։
Մի քննադատիր ամեն մեկին, արի ու ապացուցիր, որ դու ավելի լավ կարող ես տեր կանգնել հայրենիքի անվտանգությանը քան ես և ես պատրաստ եմ զիջել ու ենթարկվել՝ հանուն մեր երկրի ու հանուն մեր զինվորի։