Արտամարմնային բեղմնավորման եղանակով Արցախում ծնվել է երկրորդ երեխան։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել Արցախի Հանրային հեռուստաընկերությունը՝ գրելով․
«Վերջապես նաև բարի լուրեր՝ առողջապահության ոլորտից: Արտամարմնային բեղմնավորման ծրագիրը սկսել է գործել 2013 թվականից : «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը» համագործակցել է, մասնավորապես, «Արագիլ» բարեգործական կազամակերպության հետ, որի աջակցությամբ 24 անպտուղ զույգ Արցախում զգացել է ծնող դառնալու բերկրանքն ու երջանկությունը:
Ավելի ուշ՝ ծրագիրն անցավ պետական հովանավորության տակ՝ նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրին համահունչ: Շահառուների թիվն ավելացավ: Արդեն առաջին փոքրիկներն են լույս աշխարհ գալիս՝ ավելացնելով իրենց հերթին սպասող ընտանիքների հույսը: Արտամարմնային բեղմնավորման եղանակով Արցախում ծնվել է երկրորդ երեխան: Այսօր մեր նկարահանող խումբը ևս ներկա էր նորածնի դուրս գրման արարողությանը»: