Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին և դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարին:
Քննարկվել են
– մարզերում առողջության առաջնային պահպանման օղակների վերազինմանն ուղղված ծրագրերը
– դեղագործության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը զարգացնելու հնարավորությունները
– COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը»,- ասված է հայատարարության մեջ: