Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր Բարձրագույն Դատական Խորհուրդը Ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որում դատապարտել է «HelpCourt» դատական վարկանիշավորման համակարգի» ֆեսյբուքյան էջում տարածած «ՊԱՐԳԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄ» վերնագրով հայտարարությունը:
ԲԴԽ հայտարարության մեջ մասնավորապես նշվել է հետևյալը․
«Միևնույն ժամանակ, Խորհուրդը կարևորում է փաստաբանության դերը Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության ամրապնդման գործում և հույս հայտնում, որ փաստաբանական համայնքի ֆինանսական միջոցները և ջանքերը կօգտագործվեն ՓՊ-ի կանոնադրական նպատակներին խիստ համապատասխան»։
ՀՀ փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ Փաստաբանների պալատի միջոցներն օգտագործվում են բացառապես կանոնադրական նպատակներով և Պալատը որևէ առնչություն չունի «HelpCourt» դատական վարկանիշավորման համակարգի» գործունեության, ինչպես նաև վերջինիս կողմից կատարած հայտարարությունների հետ»: