Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել իրենց երկրներում և տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ ՀՀ վարչապետի կողմից անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել