Դանակահարություն՝ Գյումրիում․ ոստիկանություն

Նոյեմբերի 19-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտ շտապ ոստիկան մոտենա, դանակահարություն է եղել: Ժամը 21.30-ին հիվանդանոցից էր հաղորդում ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք, որովայնի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերք, ստորին ծնոտի ստորին շրթունքի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ նոյեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված 43-ամյա տղամարդը քարով խփել է 61-ամյա քաղաքացու գլխին, նա էլ դանակով է հարվածներ հասցրել տղամարդու մարմնին:

61-ամյա տղամարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և տվել է խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել