Այսօր Իրավաբան․net-ը գրել էր, որ Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել դասապրոցեսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Քրեական գործն արդեն դատարանում է, այն մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Դեպքին վերաբերող հրապարակումներից մեկի տակ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանություն է գրել:
«Էն օրը աղջիկս պատմում է, որ պատմության ուսուցչին փոխարինած մեկ այլ ուսուցչուհի եկել ու երեխեքի մոտ նույնատիպ քարոզ է արել: Կարող են ազատ, ցանկացած ձևով այլ հարթակներում իրենց ասելիքն ասել, ինչո՞ւ դասարանում»,- գրել է Սաֆարյանը: