Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` չաշխատող անձանց համար սահմանված մայրության նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝
- հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձինք,
- ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը,
- քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:
Այս մասին տեղեկանում ենք Միասնական սոցիալական ծառայությունից։