Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։
Իրավաբան․net-ը հայտնում է, հրամանի համաձայն, ձմեռային արձակուրդների օրերը․
Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։
Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։
3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 9-ը ներառյալ։
Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: