Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Գորիսում մի խումբ տեղաբնակ նվիրյալ-մտավորականների ջանքերով ստեղծվել է ինքնապաշտպանական շտաբ:
Պետք է այս կամ այն կերպ ինքնակազմակերպվեն Սյունքի և, ապա նաև մնացած սահմանամերձ մարզերի (չնայած ամբողջ Հայաստանն է սահմանամերձ) քաղաքներն ու գյուղերը:
Տեղի հեղինակություն ունեցող մարդիկ պետք է զենքի ու գաղափարի շուրջ համախմբեն երկիրը չլքող հայությանը»: