ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․
«Բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա` անհրաժեշտ բժշկական պարագաներով` Կապան խոշորացված համայնքին։
Մարզում Առողջապահության նախարարության իրականացրած կարիքի գնահատման արդյունքում` Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերում բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար հատկացվել են առաջին օգնության հավաքածուներ, որոնցով բեռնված սանիտարական մեքենան ճանապարհվել է Սյունիքի մարզ»։