ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կալավանի դպրոցի երեխաներն են, քիմիայի դաս են անում՝ էլեկտրոնային եղանակով՝ մենթոր դպրոցից իրենց միացող ուսուցչի հետ։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը այցելում է դպրոցներ, հետևում ուսուցչի կարիք ունեցող դպրոցներում էլեկտրոնային եղանակով դասավանդման որակին, աջակցում և խորհրդատվություն տալիս»։