Ինչպես ասում է հայտնի թևավոր խոսքը՝ «ավելի վախեցեք Իրանից, եթե այն լռում է»․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն, հայտնի պանթյուրքական քարտեզի խորապատկերին փորձելով հասկանալ Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումները, մենք դրանք դիտարկում ենք մեր իսկ աշխարհայացքի «ոսպնյակով», որը պահանջում է բարձրացնել հնարավորին մեծ աղմուկ, պատկերավոր ասած, «SOS» ազդանշան ուղարկելով աշխարհին։

Ինչպե՞ս են նայում դրան այն ազգերի պետականակերտ վերնախավերը, որոնք այսօր էլ ստեղծում կամ հզորացնում են իրենց համաշխարհային կամ տարածաշրջանային կայսրությունները։

Բնականաբար, գործողությունների, այլ ոչ թե բացառապես աղմուկի տիրույթում։ Ինչպես ասում է հայտնի թևավոր խոսքը՝ «ավելի վախեցեք Իրանից, եթե այն լռում է», որովհետև այդ ընթացքում գործում է»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել