Երևանում Ռուսական տունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2022-2023 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր բնակության իրավունք կամ կացության թույլտվություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2021 թ. դրությամբ գրանցում չունեցողներ):
Դիմում-հարցաթերթիկներն ու պահանջվող փաստաթղթերն առցանց ընդունվում են մինչև 2021 թ. նոյեմբերի 25-ը:
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/RSGOVArmenia: