Զարուհի Փոստանջյանը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ․ վաղը տեղի կունենա երկրորդ դատական նիստը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտնում է․

«Վաղը՝ նոյեմբերի 19-ին, ժամը 15։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Հալաբյան փողոց, 41 ա շենք) նախագահությամբ դատավոր Ն.Ավետիսյանի տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին երրորդ դատական նիստը (հայցվորը՝ Նիկոլ Փաշինյանը, պահանջում է Զարուհի Փոստանջյանից 2 միլիոն դրամ փոխհատուցում):

Սույն գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսի 18-ին, երկրորդը սեպտեմբերի 17-ին։ Երկրորդ դատական նիստից առաջ պատասխանող Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է դատարանին բավականին ծանրակշիռ ապացույցներ իր կողմից արտահայտված մտքերի վերաբերյալ, որով նա մեղադրել է Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ։

Ավելացնենք նաև, որ տևական ժամանակ է, ինչ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Հ.Գ.

Տեղեկացնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն փոխվել է և այժմ գտնվում է Հալաբյան փողոց, 41 ա շենքում (ԴԱՀԿ շենք, 11-րդ հարկ)»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել