«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Գուրգեն Սարգսյանն է: Տղա ով նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ դիրքում մնալով 4 հոգով վիրավորում ստանալուց հետո դիրքերից հետ է ուղղարկել իր հետ խրամատում եղած 3 ծառայակիցներին, իսկ ինքը պայթեցրել է նռնակը՝ իր հետ տանելով մի քանի թուրք ասքյար։
Նա հերոս է, բայց նրա նմաները պիտի ապրեն, բավ է մեր լավագույններին զոհաբերեն իրենց նենգ ծրագրերի իրագործման համար: Ազգը պիտի հասկանա, որ իր սերուցքն է մեռնում, նա որ գերի չի ընկնում, ընկերոջը մենակ չի թողնում, հայրենի հողն իր կյանքից թանկ է համարում: Եվ ազատվելով այս անկարող իշխանություններից, մենք փրկելու ենք նման տղաների կյանքը, նրանց ամեն րոպեն մի քանի թանկարժեք կյանքեր է նստում մեզ վրա, մեզ հզոր կամային ու հայրենասեր իշխանություն է պետք, որ կարող է կռվել, կարող է բանակցել ու կարող է հանել մեր Հայրենիքն այս ծուղակից….. Եվ դա անհնար չէ, հավատացեք, նույնիսկ շաատ հեշտ է, եթե իշխանության գան մի խումբ հայրենասեր մարդիկ, խումբ, ոչ մեկն ու միակը»: