Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նոյեմբերի 12-ին նոր որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասվում է․
«1․ 2021 թվականի նոյեմբերի 15-ից Հրաչյա Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ՝ Դավիթ Սարգսյանի օգնականի պաշտոնում, ոչ լրիվ աշխատաժամանակով, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր։
2․ Սահմանել փորձաշրջան՝ 2/երկու/ ամիս ժամկետով։
3․ Հաշվապահին՝ վճարումը կատարել օրենսդրությամբ սահմանված կարգով»։