Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան twitter-ի իր միկրոբլոգում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող գրառում է կատարել։
«Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգնել՝ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը, քանի դեռ ավելի շատ մարդկային զոհեր չեն գրանցվել»,- հայտարարել է նա:
Ջիմ Կոստան նշել է, որ Ամերիկան պետք է կանգնի ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարումների
