Ոստիկանության կրթահամալիրի պետ է նշանակվել Մանուկ Մուրադյանը

Նոյեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության պետի  տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա․ Ֆիդանյանը ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության Կրթահամալիրի նոր պետին՝ ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մ․Մուրադյանին։ Ա․Ֆիդանյանը հույս հայտնեց, որ կրթահամալիրի նորանշանակ պետն իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը կփոխանցի ուսումնական հաստատության սովորողներին, և ոստիկանության համակարգում այսուհետ ծառայության կանցնեն ավելի պատրաստված ոստիկաններ։

Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կրթահամալիրի պաշտոնական էջից։

Մ․ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝  հավաստելով, որ կրթահամալիրի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը համատեղ աշխատանքով կանեն ամեն ինչ որակյալ կրթություն ապահովելու և պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու համար։

Ա․ Ֆիդանյանը Կրթահամալիրի նոր պետին ու անձնակազմին մաղթեց համատեղ արդյունավետ աշխատանք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել