Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ չի կարծում, թե Պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն․ «Նախարար նշանակվում է մեր կառուցակարգերի համաձայն՝ վարչապետի հայեցողությամբ ու ազատվում է վարչապետի հայեցողությամբ»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հաղորդակցությունն ու քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր է ու տվյալ դեպքում ինքը կարևոր է համարում, որ և արտաքին գործերի նախարարի կագավիճակում, և պաշտպանության նախարարի կարգավիճակում իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչներ են:
Վարչապետն ասաց, թե հնարավոր չէ այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման:
«Դա կլինի պետական դավաճանություն», – ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։