Նկատե՞լ եք՝ մանտրայի նման ինչպիսի հաճախականությամբ են ոմանք արտաբերում «այլընտրանքային ճանապարհ» բառակապակցությունը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկատե՞լ եք՝ մանտրայի նման ինչպիսի հաճախականությամբ են ոմանք արտաբերում «այլընտրանքային ճանապարհ» բառակապակցությունը՝ դա մեթոդաբար ներդնելով նաև մեր գիտակցության մեջ։

Մինչդեռ Բաքվի բռնապետը շատ կարճ ժամանակահատվածում, ցավոք սրտի, կարողացել է իրականացնել Հայաստան-Իրան ռազմավարական նշանակության ցամաքային կապի լրջագույն սահմանափակում՝ մեզ զրկելով առկա այլընտրանքներից։

Մինչ վերջին ամիսները մոտ 30 տարի անխափան գործած Մ2 միջպետական հիմնական մայրուղին Բաքվի բաշիբոզուկները կտրել են Որտանի մոտակայքում, իսկ դրա Կապան-Մեղրի հատվածի համար որպես այլընտրանք լավարկված Մ17 մայրուղին՝ Ճակատենի մերձակայքում։

Այսինքն, մի տեղում փաստացի դադարել է ամբողջությամբ գործել հիմնական, իսկ մյուսում՝ այլընտրանքային միջպետական մայրուղին, ինչի հետևանքով Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցության համար մնացել է ընդամենը մեկ ճանապարհ՝ միջպետական Մ2 Երևան-Գորիս-ընդհատում-Կապան-Մեղրի) և հանրապետական նշանակության Հ46 (Տաթև-Աղվանի) կոմբինացիայով, որն, ի դեպ, թշնամական արգելափակման վտանգի առումով խիստ խոցելի է դարձել Կապանի օդանավակայանի մոտակայքում»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել